Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գլխավոր դատախազը պատրաստ է հաշվետու լինել ԱԺ-ին

Գլխավոր դատախազը պատրաստ է հաշվետու լինել ԱԺ-ին
24.01.2014 | 19:53

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Ազգային Ժողովում, դեռ իր թեկնածության քննարկման ժամանակ է դրական արտահայտվել և ողջունել դատախազության աշխատանքի տարեկան հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցադրումը, շեշտելով, որ «չնայած օրենքով սահմանվում է, որ դատախազը հաղորդում է ներկայացնում ԱԺ-ին, ու չի հստակեցվում` դա գրավոր է, թե բանավոր, բայց եթե ԱԺ օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, այդ հաղորդումը կներկայացվի ԱԺ նիստին»: Հայաստանի գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով Դատախազության նախորդ տարվա գործունեության մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած հաղորդման շուրջ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ի նիստում ծավալված քննարկումների և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակային մեկնաբանություններին, պարզաբանել է. «ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը չի փոխվել, այլ հակառակը, գլխավոր դատախազությունը կարևորում է այդ ոլորտում իրավահարաբերությունների կարգավորումը, քանի որ ընդհանուր առմամբ, այդ իրավակարգավորումները բխում են պետական իշխանության մարմինների գործունեության հրապարակայնության պահանջներից:

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է իր նկատառումները «Ազգային ժողովի կանոնակարգ», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ, գտնելով, որ Նախագծում առկա են համակողմանի քննարկման կարիք ունեցող էական եւ սկզբունքային մի շարք հարցադրումներ: Մասնավորապես այդ հարցադրումները առնչվում են սահմադրականության համապատասխանության, նախաքննության գաղտնիքի պահպանման, կոնկրետ քրեական գործերի հրապարակային քննարկմամբ դատավարության կողմերի օրինական շահերի եւ իրավունքների պաշտպանության եւ հաշվետվության ներկայացման ժամկետների խնդիրներին:

Նկատի ունենալով ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշման եւ բարձրացրած հարցերի շուրջ ծագած հակասական մեկնաբանությունները, եւ խուսափելու համար հետագա թյուրըմբռնումներից, ստորեւ ներկայացնում ենք նախագծի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ կառավարություն ներկայացրած ամբողջական պատասխանը»:

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ